The literary magazine „Buchara” and the armenian community presented „The Book of Whispers” in Teheran (photo)
Ապրիլի 21-ին Թեհրանի հայոց թեմի յանձնախումբը, պարսկերէն „Բուխարա” գրական թերթի համագործակցութեամբ, կազմակերպեց գրական երեկոյ, որը թէեւ տեղի ունեցաւ ընդհանուր „Հայ գրողների երեկոյ” անւան տակ, բայց կենտրոնացած էր Եղեռնի ժամանակ զոհւած գրողների վրայ։ Ձեռնարկը սկսւեց Իրանում ՀՀ-ի դեսպան՝ Արտաշէս Թումանեանի բացման խօսքով, որից յետոյ Վարուժ Սուրէնեանը համառոտ ներկայացրեց հայ գրականութիւնը 20-րդ դարում, իսկ Գարուն Սարգսեանը խօսեց Վարուժան Ոսկանեանի եւ նրա „Շշուկների մատեանը” գրքի մասին։ Յետոյ պարբերութիւններ ընթերցւեց պարսկերէն թարգմանութեան 7-րդ եւ 8-րդ գլուխներից, Թալին Բանդարիի միջոցով։ Վերջում ընթերցւեց հեղինակի պատգամը։
Ուշարաւ թւով պարսիկ հանդիսատես էր ներկայ ձեռնարկին։
Այս կապակցութեամբ հաղորդագրութիւն կայ թերթի կայքէջում՝ http://bukharamag.com/1394.02.7922.html, իսկ որոշ նկարներ ձեռնարկից կցւած են։