Hasmik Grigoryan and the Armenian Wordwide Found congratulate the presentation of the Book of Whispers in Viena
Հարգելի պարոն Ոսկանյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ձեր ՝Շշուկների Մատեան՝՝ գրքի գերմաներեն տարբերակի շնորհանդեսի առթիվ: Ստորեւ հաղորդագրությունը, ինչպես տեսնում եք, ինձ ուղարկել է Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ Ռազմիկ Թահմազյանը, ով գիտեր թե որքան տպավորված եմ Ձեր գործերով: Հուսով եմ լավ եք եւ ձեր դուստրը արդեն շատ լավ հայերեն է խոսում:
Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք
Հասմիկ Գրիգորյան
Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
<<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն
Այսօր, Հինգշաբթի 21 Նոյեմբեր 2013 թուականին, երեկոյեան ժամը 19:00-ին, Վիէն-նայի ՝՝Ուրանիա՝՝ Մշակութային կենտրոնի ընդարձակ սրահում տեղի ունեցաւ Ռումինահայ մտաւորական, գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկան-եանի` ՝՝Շշուկների Մատեան՝՝ վեպի գերմաներէն թարգմանութեան շնորհանդէսը, որը կազմակերպել էր Ցոլնայ հրատարակչական տունը եւ Աւստրիայում գործնէու-թիւն ծաւալող Ռումանական Մշակութային Ինստիտուտը:
Շնորհանդէսը իր ներկայութեամբ պատւում էր Հայաստանի Հանրապետութեան Աւստրիաում Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Ն. Գ. Դր. Արման Կիրակոսեանը:
Երեկոյին ներկայ էին նաեւ բազմաթիւ աւստրիացիներ, Վիեննայում գործող Աւստրօ-Հայկական Մշակութային Ընկերութիւն, Աւստրիոյ Հայ առաքելական Եկեղեցական Համայնք, Հայաստան Համահայկական Հիմնադրամ Կազմակեր-պութիւնների ղեկավարներ եւ սակաւաթիւ Վիեննահայ հայրենակիցներ:
Ձեռնարկը փաստագրում էր Աւստրիոյ Պետական Ռադիօ-Հեռուստատեսութիւնը:
Օրուայ Հաղորդաւար աւստրիացի մտաւորական եւ լրագրող Նորբերտ Մայէրը, ողջունելով Պարոն Դեսպան Դր. Արման Կիրակոսեանին, վեպի Հեղինակ` Պարոն Վարուժան Ոսկանեանին, թարգմանիչ Պարոն Էռնստ Վիչներին եւ ներկաներին, հակիրճ անդրադարձաւ վեպին հետեւեալ խօսքով` Վարուժան Ոսկանեանը իր վէպի միջոցով մեզ առաջնորդում է բացառիկ եւ ողբերգական պատմութիւններով հագեցած մի օտար եւ հեռու աշխարհ: Վեպը սկսում է ուշ հիսունական եւ վաղ վաթսունական տարիներին Ռումանիոյ գաւառական Ֆոքշանի քաղաքում, որտեղ նա իր մանկութիւնն ու երիտասարդութիւնն է անցկացրել:
Նախ եւ առաջ ընթերցողին թւում է թէ իրեն է ներկայացւում մի յիշողութեան գիրք, որտեղ հեղինակը նկարագրում է` հայկական սովորութիւններ, իրեր եւ ուտելիք-ներ: Սակայն ընթերցողը շատ արագ ըմբռնում է, որ նա նրանցով նախապատ-րաստում է Հայ Ժողովրդի տառապալից կեանքը ներկայացնելու, որը հայերի պատկերացումով` ՝՝որիշ ոչինչ է, քան` անցնել մահուան եօթ դարպասներից՝՝:
Վարուժան Ոսկանեանի ՝՝Շշուկների Մատեան՝՝ վէպը ընթերցելու աւարտից յետոյ, ակամայից ցանկութիւն է առաջանում` վերսկսել վեպը նորից ընթերցել:
Հիրաւի կարելի է հաստատել, որ ութանասուն տարի Ֆրանց Վերֆելի` ՝՝Մուսա լեռան քառասուն օրը՝՝ դիցավէպից յետոյ, Վարուժան Ոսկանեանը Հայ Ժողովրդի մեծ գիրքը շարունակող` հեղինակը եղաւ:
Ապա ներկաների համար աւստրիացի նշանաւոր մտաւորական Փեթըր Վոլֆը բարձր արհեստավարժութեամբ ընթերցեց վեպի ութերրորդ գլխի` Յուսուֆի պատմութիւնից մի հատուած:
Վեպի գերմաներէնի թարգմանիչ Պարոն Էրնեստ Վիչները, ի պատասխան իրեն տուած հարցին յայտնեց, որ իր համար առանց դժւարութեան հնարաւոր է եղել լրիւ ըմբռնելու հեղինակի մտորումները, քանզի ինքն եւս եղել է Ռումանիոյ մէջ որպէս փոքրամասնութիւն նկատւող մի հատուածի մասնիկ:
Երեկոյի վերջում ելոյթ ունենալով Պարոն Վարուժան Ոսկանեանը ներկաներին յայտնեց, որ իր համոզմամբ վէպը չի աւարտւում գրքի վերջին էջի ընթրցումով, որովհետեւ ամեն մի ընթերցող իւրովի, իր հոգում պիտի շարունակի անձնական հայացողութեամբ թելադրելու վեպի վէրջին էջին յաջորդող էջեր:
Յաջողուած երեկոյի աւարտին, հեղինակը ընդառաջելով մեծ թւով ներկաների ցանկութեանը, մակագրեց նրանց ձեռք բերած ՝՝Շշուկների Մատեան՝՝ գրքի օրինակները: